Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սամվել Ալեքսանյանի բիզնես միտքը «խոպան» միջավայր է գտել

Սամվել Ալեքսանյանի բիզնես միտքը «խոպան» միջավայր է գտել
03.07.2017 | 20:08

armtimes.com-ի տեղեկություններով, մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը մյուս տարի մտադիր է նոր մեծ մոլ բացել Աջափնյակում: Ի տարբերություն մյուսների, այն մասնագիտացված առևտրի կենտրոն է լինելու, այնտեղ վաճառվելու են ավտոմասեր:
Փաստորեն, այս օլիգարխը մի խնդիրը լիովին կատարեց, հիմա անցնում է հաջորդ ոլորտին: Իր «Երևան սիթիների» պատճառով փոքր ու միջին առևտրով զբաղվող խանութները գրեթե զրկվեցին իրենց ապրուստի միջոցից: Շատերը փակեցին խանութները, որովհետև գրեթե բոլոր վարչական շրջաններում բացված մեծ «սիթիները» «իրենց մեջ» առան քաղաքի բնակչությանը, բավարարեցին բոլորի առևտրային պահանջները, իսկ փոքր խանութպանները մնացին անգործ, զրկվեցին օրվա ապրուստից:

Շատերն էլ թողեցին ու հեռացան, այլ տեղ փնտրելով իրենց ապրուստի միջոցը: Արդյունքում քաղաքի, հատկապես սննդի առևտրի «զարկերակն» իր ձեռքում պահած օլիգարխն ինչպես ցանկանում, այնպես էլ սահմանում է պահանջարկի ու առաջարկի հայտնի օրենքը: Ոչնչացնելով այս ոլորտի ՓՄՁ-ներին, Ալեքսանյանն իր համար նոր հորիզոն է բացում:
Այս անգամ նրա բիզնես-միտքը նոր «խոպան» միջավայր է գտել: Այս ոլորտում հայտնի մենաշնորհներ չկան, այնպես պետք է արվի, որ այստեղի փոքր ու միջին առևտրականներն էլ զրկվեն իրենց գործից և արժանանան մյուսների ճակատագրին: Զարմանալ կարելի է, մի՞թե այսքան գումարներ ունեցող մարդու մտքով մի օր չի անցնում փողերը ներդնել, ասենք գիտական, կրթական, մշակութային արժեքներ ստեղծելու գործում: Իհարկե, չի անցնում, որովհետև վերջիններս չեն ապահովում այնքան եկամուտ, որքան նա կարող է ունենալ, առևտրային կենտրոններից: Եվ, ի վերջո, այդ ոլորտներում հնարավոր չէ կեղծ արտադրանք տալ, կեղծ պիտակավորումներ անել, կեղծել իրական արտադրանքը հանուն մեծ շահույթի: Սա նախ և առաջ մտածողության խնդիր է, իսկ Սամվել Ալեքսանյանի բիզնես մտածողությունը այլ հիմքերի վրա է. ինչպես շատ կորզել մարդկանց գրպանից` չտալով որակյալ արտադրանք: Տխուր են հայաստանյան բիզնես միջավայրն ու մտածողությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ